Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Դեկտեմբերի 13-ին` ժամը 17.30-ի դրությամբ, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Ապարանի, Արթիկի ճանապարհահատվածում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:





