AM
13 Դեկտեմբեր 2012 - 14:35 AMT

Google-ը և բելգիական պարբերականները պայմանագիր են կնքել հեղինակային իրավունքների վերաբերյալ

Google-ը և մի շարք բելգիական պարբերականներ հինգշաբթի օրը պայմանագիր են կնքել հեղինակային իրավունքների վերաբերյալ` վերջ դնելով արդեն 6 տարի շարունակվող վեճին:

Պարբերականները 2006թ դատարանում հայց են ներկայացրել Google-ի դեմ, հայտարարելով, որ ընկերությունն իրավունք չունի իրենց հոդվածների հղումները տեղադրել Google News բաժնում` առանց վճարի կամ թույլտվության, հաղորդում է «Ինտերֆաքսը»: