AM
14 Դեկտեմբեր 2012 - 08:45 AMT

ՃՏՊ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին. Տուժածների առողջական վիճակը բավարար է

Դեկտեմբերի 13-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «Աուդի» մակնիշի 26 ՍՏ 603 պ/հ (վարորդ` 1966 թ. ծնված Ա. Մխոյան) և «Մերսեդես» մակնիշի 44 ԼՍ 441 պ/հ (վարորդ` 1965 թ. ծնված Ֆ. Խաչատրյան) ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, պատահարի հետևանքով «Աուդի» ավտոմեքենայի ուղևորներ` 1975 թ. ծնված Ա. Մուրադյանը և 1968 թ. ծնված Ա. Մխոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Դեկտեմբերի 14-ին` ժամը 06:03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտ, ավտոմեքենա է ընկել գետը. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը: Զոհեր և տուժածներ չկան: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: