ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հրաժարվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից, հայտնում են Սպիտակ տան ներկայացուցիչները: Մինչդեռ, Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի շարունակելու պաշտոնավարել:
Հանրապետականները քննադատել են նրան սեպտեմբերին Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման ժամանակ Օբամայի վարչակազմի արձագանքի համար, երբ սպանվեցին Լիբիայում ԱՄՆ դեսպանն ու երեք աշխատակիցները:
Ռայսը Օբամային հղած նամակում գրել է, որ, «թեև այն, որ դիտարկվում է իր թեկնածությունը, մեծ պատիվ է նրա համար, սակայն նշանակումը կարող է երկար և վնասակար լինել մեր ազգային ու միջազգային առաջնայնությունների հարցում»:
Օբաման իր հերթին հայտարարել է, որ «ցավում է նրա հասցեին հնչող անարդար ու մոլորեցնող մեղադրանքների համար» , որ հնչում են վերջին շաբաթներին:





