AM
14 Դեկտեմբեր 2012 - 14:44 AMT

ԱՄՆ պաշտպանության նախարարը հավանություն է տվել Թուրքիային Patriot ԶՀՀ երկու համալիրների առաքմանը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հավանություն է տվել Թուրքիային Patriot զենիթահրթիռային երկու համալիրի առաքմանը, գրում է The Wall Street Journal-ը: Ինչպես սպասվում է, երկրի տարածքում համալիրների տեղակայման մասին հրամանը Պանետտան կստորագրի առաջիկայում:

Ավելի վաղ Նիդերլանդների և Գերմանիայի իշխանությունները նույնպես համաձայնվել են Թուրքիայում տեղակայել Patriot երկուական համալիրներ: Համալիրները Թուրքիային կհանձնվեն ժամանակավորապես. դրանք կոչված են ուժեղացնելու հակաօդային պաշտպանության թուրքական համակարգը Սիրիայի հետ զարգացող հակամարտության լույսի ներքո: