AM
14 Դեկտեմբեր 2012 - 14:41 AMT

Դատարանը Apple-ին մեղավոր է ճանաչել Nokia-ի և Sony-ի երեք պատենտները խախտելու մեջ

Դելավերի տարածքային դատարանը հինգշաբթի օրը Apple Inc մեղավոր է ճանաչել MobileMedia Ideas LLC (MMI) 3 պատենտները խախտելու մեջ: Նշենք, որ ընկերությունը պատկանում է Nokia Corp. և Sony Corp. of America-ին:

Այդ պատենտները պաշտպանում են տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են iPhone սմարթֆոններում, գրում է The Wall Street Journal-ը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն Apple-ի դեմ: փոխհատուցման գումարի հարցը առանձին դատական գործով կդիտարկվի: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: