AM
14 Դեկտեմբեր 2012 - 12:42 AMT

Մոսկվայում բռնաբարության համար կդատեն հայաստանցի երիտասարդին, որն ասել է, թե կատարում է Բեթմենի հրամանը

Մոսկվայի դատարան է ուղարկվել 25-ամյա հայաստանցի Երվանդ Մնացականյանի դեմ հարուցված քրեական գործը: Մոսկվայում նա առնվազն 8 բռնաբարություն է կատարել, հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմինների ներկայացուցիչ Սերգեյ Ստուկալովը:

Ըստ քննության տվյալների, 2011-2012թթ. Երվանդ Մնացականյանը առնվազն 8 բռնաբարություն է կատարել Մոսկվայում: Նա աղջիկներին բռնում էր փողոցում, քաշում, տանում էր շենքի մուտք, որտեղ ծեծի էր ենթարկում ու բռնաբարում: Յուրաքանչյուր դրվագ ուղեկցվել է բռնության կիրառման սպառնալիքով, որպես զենք օգտագործվող առարկաների ցուցադրությամբ, բռնաբարությամբ ու սեքսուալ բնույքի բռնի գործողություններով, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

«Գործով անցնում է 9 տուժած, երկուսը անչափահասներ են: Երվանդ Մնացականյանը քննության ժամանակ հայտարարել է, թե բռնաբարել նրան հրամայել է Բեթմենը: Բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները կատարվել են, նա մեղսունակ է ճանաչվել»,-ասել է քննչական բաժնի պետ Վ.Խրամովը: