AM
14 Դեկտեմբեր 2012 - 14:07 AMT

Իրանի մայրաքաղաքը կարող է Թեհրանից տեղափոխվել Թավրիզ

Իրանի խորհրդարանը որոշում է կայացրել մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու համար հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին:

Ինչպես հայտնում է «Ֆարս» գործակալությունը, ըստ Թավրիզից ընտրված պատգամավոր Միրհադի Կարասեյիդի, Թավրիզը նոր մայրաքաղաքի ամենահավանական հավակնորդներից մեկն է:

Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն ներքին գործերի նախարարը, հոգևոր առաջնորդի երկու ներկայացուցիչներ, մեջլիսի երկու պատգամավորներ, քաղաքաշինության և ուղինեի նախարարը, գլխավոր դատախազը, քաղպաշտպանության շտաբի պետը և այլոք: