AM
14 Դեկտեմբեր 2012 - 15:22 AMT

Տասնյակ մարդիկ տուժել են նախագահ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների բախումների արդյունքում

Դեկտեմբերի 14-ին տասնյակ մարդիկ են տուժել Ալեքսանդրիայում` Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Երկրի հյուսիսային մայրաքաղաքից ստացվող տեղեկությունների համաձայն, երկու հակամարտող ճամբարների ակտիվիստները միմյանց վրա քարեր են նետել: Անկարգությունների ամենաթեժ պահին այրվել են երեք ավտոմեքենաներ, որոնց վրա ամրացված են եղել սահմանադրությանը սատարող բաններներ:

Ներկայումս անվտանգության աշխատակիցները փորձում են վրականգնել հասարականական կարգը քաղաքում: