Մարրակեշում «Սիրիայի բարեկամների» կոնֆերանսին սիրիական ընդդիմության առաջնորդ Մուազ Ալհատիբը կոչ է արել ալավիների փոքրամասնությանը, որի ներկայացուցիչն է նաև Բաշար Ասադը, ապստամբել սեփական նախագահի դեմ:
«Սա մեր ալավի եղբայրներին ուղղված ուղիղ կոչ է: Սիրիական հեղափոխությունը ձեզ բարեկամության ձեռք է մեկնում»,-ասել է Ալհատիբը: Նա նաև հայտարա
րել է, որ երկրում քիմիական զենքի կիրառման պարագայում, դրա «պատասխանատվությունը կընկնի համաշխարհային հանրության, նախ և առաջ` Ռուսաստանի վրա»: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:





