AM
14 Դեկտեմբեր 2012 - 17:05 AMT

Իսպանիայի վարչապետ. Իսպանիան ԵԿԲ ֆինանսական օգնության կարիքը չունի

Ներկայումս Իսպանիան Եվրոպական Կենտրոնական բանկի ֆինանսական աջակցության կարիքը չունի: Այս մասին դեկտեմբերի 14-ին բելգիական մայրաքաղաքում հայտարարել է իսպանական կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյ Բրեյը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք պատրաստ ենք կիրառել ֆինանսական օգնության մեխանիզմը, եթե դա համապատասխանի իսպանացիների ազգային շահերին»,-ընդգծել է նա: