AM
15 Դեկտեմբեր 2012 - 07:09 AMT

Երթևեկությունը Վերին Լարսով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Երթևեկությունը Վերին Լարսով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար: Այն կասեցվել է վատ եղանակային պայմանների պատճառով վրացական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Անանցանելի է նաև Խաչի լեռնանցքով անցնող ճանապարհը Վրաստանի տարածքում, որտեղ երթևեկությունը դադարեցվել է 9:30-ին Մոսկվայի ժամանակով:

Մի քանի օր առաջ ձյան առատ տեղումների պատճառով Վերին Լարսի անցակետն արդեն փակ էր մեծ բեռնատարների համար: Այն ժամանակ ռուսական կողմից սահմանի մոտ 100 մեծ բեռնատար էր կուտակվել: