Վերջին օրեին ՄԱԿ կենտրոնակայանում հաճախակի են դարձել հայտարարությունները Սիրիայում խաղաղապահների ներկայության անհրաժեշտության մասին: ՄԱԿ-ում մշակվում են Սիրիայում խաղաղապահ առաքելության ձևաչափն ու ծրագիրը, եթե ԱԽ-ն որոշում կայացնի միջամտության մասին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Ենթադրվում է, որ ծայրահեղ դեպքի համար մշակվող առաքելությունը կունենա դիտորդական, ռազմական և քաղաքացիական բաղադրիչ»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը:
Մեկ այլ դիվանագետ հայտնել է, որ հանդիպմանը մասնակցել են այն երկրները, որոնց զինծառայողները կմասնակցեն խաղաղապահ գործողությանը:
Նոյեմբերի վերջում ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հայտարարել է լրագրողներին, որ այս փուլում առաջնային է շուտափույթ հրադադարը, որին աջակցելու համար հարկ կլինի խաղաղապահների ներկայությունը:





