AM
16 Դեկտեմբեր 2012 - 12:57 AMT

Հաջորդ շաբաթ Օբաման կառաջադրի Ջոն Քերիի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում կառաջադրի սենատոր Ջոն Քերիի թեկնածությունը, հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ մեջբերելով Դեմոկրատական կուսակցության ներկայացուցչին:

Օբաման պաշտոնապես իր որոշման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ, հաղորդել է հեռուստաալիքի աղբյուրը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես սպասվում է, հաջորդ շաբաթ Օբաման թեկնածուներ կառաջադրի մի քանի կարևոր պաշտոններում, այդ թվում՝ պենտագոնի և ֆինանսների նախարարության ղեկավարների: