AM
16 Դեկտեմբեր 2012 - 13:46 AMT

Սիրիական բանակը գնդակոծել է պաղեստինցի փախստականների ճամբարը

Կիրակի օրը սիրիական բանակն օդից գնդակոծել է Դամասկոսից հարավ ընկած պաղեստինցի փախստականների ճամբարը, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը;

«Ռազմական ուղղաթիռները ավիահարձակումներ են կատարել «Ալ Բասել» հոսպիտալի մոտ, որը գտնվում է փախստականների «Յարմուկ» ճամբարի մոտ, որի արդյունքում տուժել է մի քանի հոգի»,- հաղորդում են իրավապաշտպանները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ռոյթերս գործակալությունը բերում է այլ տվյալներ, որոնց համաձայն գնդակոծության արդյունքում մահացել են տասնյակ մարդիկ: