Եգիպտոսի ընդդիմադիր կոալիցիան պահանջել է սահմանադրության վերաբերյալ կրկնակի հանրաքվե անցկացնել, քանի որ համարում է, որ շաբաթ օրն անցկացված հանրաքվեի առաջին փուլի արդյունքները կեղծվել են: Կիրակի օրը լիբերալ ուժերի կողմից հրապարակած հայտարարությունում բոլոր եգիպտացիներին կոչ է արվում «երեքշաբթի օրը դուրս գալ փողոցներ և իրենց կամքն արտահայտել»:
Համաձայն ընտրատեղամասերից ստացվող միջանկյալ տվյալների, մասնակիցների 52-59 տոկոսը կողմ է քվեարկել երկրի նոր հիմնական օրենքին:
Ներկայիս իշխանությունների հակառակորդները պնդում են, որ բնակչության 60 տոկոսը դեմ է երկրի նոր հիմնական օրենքին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





