Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 10 աղջիկ: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ևս երկուսը վիրավորվել են և հասցվել մոտական հիվանդանոց:
Ինչպես հաղորդում են տեղի ոստիկանության ներկայացուցիչները, պայթյունը որոտացել է Նանգարհար նահանգի Դավլաթզայ գյուղում: Պայթյունի ժամանակ աղջիկները ցախ էին հավաքում: Աղջիկները 9-13 տարեկան էին:
Տվյալ պահին պայթյունի պատճառները հայտնի չեն, փոխանցում է ՌԲԿ-ն:





