Առատ ձյան տեղումների և սառնամանիքի պատճառով Վրաստանի մի շարք ավտոմայրուղիներ, այդ թվում դեպի Հայաստանի և Ռուսաստանի սահմանները տանող մայրուղիներում երթևեկությունը սահմանափակ է: Ըստ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության, արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի, ինչպես նաև 30 նստատեղից ավելի ունեցող ուղևորատար ավտոբուսների երթևեկությունը Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի, ինչպես նաև Վերին Լարսի հատվածում:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, ձնառատ և քամոտ եղանակը կպահպանվի Վրաստանում մինչև հաջորդ շաբաթվա ավարտը:





