Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հորդորում է «վեցնյակին» ելք գտնել «փակուղային իրավիճակից», որը ձևավորվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հայտնել է «Ռոսբալտը», ISNA գործակալության վրա հղումով:
«Երկու կողմերը պետք է համաձայնության հասնեն, որը թույլ կտա դուրս գալ փակուղուց, որտեղ մենք այժմ գտնվում ենք»,-ասել է Իրանի ԱԳ նախարար Սալեհին:
Ավելի վաղ հայնվել է, որ Իրանի միջուկային հարցի շուրջ «վեցնյակի» նոր հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում ամանորյա տոներից հետո:
Ըստ The Washington Post-ի, նախնական խորհրդակցությունները կարող են տեղի ունենալ արդեն այսօր:





