AM
17 Դեկտեմբեր 2012 - 13:05 AMT

Թուրքական արբանյակը կգործարկվի Գոբի անապատում գտնվող տիեզերակայանից

Երկրի հեռահար զոնդավորման առաջին թուրքական արբանյակը կգործարկվի Գոբի անապատում գտնվող Ցզյուցյուան տիեզերակայանից:

Ինչպես հայտնում են ինտերնետ ԶԼՄ-ները, «Գոկթյուրք» արբանյակը ամբողջությամբ մշակվել և արտադրվել է Թուրքիայում՝ բացառությամբ օպտիկական խցիկի, որը ձեռք է բերվել Հարավային Կորեայում:

Գործարկման օրը սահմանվել էր դեկտեմբերի 19-ը, սակայն, հետո այն տեղափոխվեց մեկ օրով եղանակային պայմանների պատճառով, հայտնում է «Ռոսբալտը»: