AM
17 Դեկտեմբեր 2012 - 14:21 AMT

Պաղեստինի կառավարության ղեկավարը կոչ է արել քաղաքացիներին բոյկոտել իսրայելյան ապրանքները

Պաղեստինի կառավարության ղեկավար Սալամ Ֆայադը կոչ է արել քաղաքացիներին բոյկոտել իսրայելյան ապրանքները՝ ի պատասխան նրան, որ Իսրայելը հրաժարվել է փոխանցել պաղեստինցիների անունից և կարիքների համար հավաքվող հարկերը:

«Ես կոչ եմ անում անհապաղ գործարկել «արաբական ապահովագրական ցանցի» մեխանիզմը և տրամադրել խոստացած ամսական 100 մլն դոլարը»,-ասել է կառավարության ղեկավարը, հայտնում է «Ռոսբալտը»: