Նյոնի Եվրոպական ֆուտբոլի տանը կայացել է ՈւԵՖԱ-ի Աշխատանքային խմբի հանդիպումը` նվիրված դոպինգի դեմ պայքարին: Հանդիպման ընթացքում հերթական անգամ ընդգծվել է, որ դոպինգը տեղ չունի ֆուտբոլում:
Աշխատանքայի խումբը քննարկել է մի շարք ակտուալ թեմաներ` վստահ մտադրություն հայտնելով պրոպագանդել, համակարգել և կարգավորել ՈւԵՖԱ-ի հակադոպինգային քարոզարշավը:
ՈւԵՖԱ-ի հակադոպինգային ռազմավարությունը հանգեցրել է նրան, որ 2012թ Եվրոպայի ամբողջ առաջնության ընթացքում չի գրանցվել դոպինգի կիրառման և ոչ մի դեպք:





