Երկուշաբթի օրը Իրաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 35 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը` հղելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել է 25 զոհերի մասին: Ահաբեկչության զոհ են դարձել ինչպես զինծառայողներ և երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:
Ինչպես ընդգծում է ՌԻԱ Նվոստին, Իրաքում բռնության հերթական ալիքը մոլեգնել է կիրակի օրը. ահաբեկչություններին զոհ է դարձել 19 մարդ, 77-ը վիրավորվել են:





