AM
18 Դեկտեմբեր 2012 - 07:04 AMT

Եգիպտական ընդդիմությունը բողոքի երթեր կկազմակերպի իսլամիստների սահմանադրության դեմ

Եգիպտական ընդդիմությունը Կահիրեում բողոքի նոր երթեր կկազմակերպի իսլամիստների սահմանադրության և հանրաքվեի դեմ, որի արդյունքները, նրանց համոզմամբ, կեղծված էին: Նախօրեին ընդդիմությունը երկրի բնակիչներին կոչ է արել միանալ համազգային երթին և քննադատել դեկտեմբերի 15-ին կայացած հանրաքվեի արդյունքները:

Ընդդիմությունը ծրագրում է երեկոյան միանգամից մի քանի երթ կազմակերպել, որոնց մասնակիցները կուղևորվեն դեպի Ալ-Իթթիհադիա նախագահական պալատ: Եվս մեկ ակցիա տեղի կունենա քաղաքի կենտրոնում տեղակայված քաղաքի կենտրոնում:

Հանրաքվեի երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 22-ին, որին կմասնակցեն մյուս 17 նահանգների բնակիչները, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: