Իրանն առաջարկում է Սիրիայում անցկացնել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Ինչպես «Գոլոս Ռոսիիին» տված հարցազրույցում հաղորդել է արաբական Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով Իրանի ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, այսպիսին է սիրիական հակամարտության կարգավորման խաղաղ նախաձեռնությունը, որը կներկայացվի ՌԴ ԱԳՆ-ում կայանալիք հանդիպման ժամանակ:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Մոսկվա է ժամանել ռուս գործընկերոջ` Միխայիլ Բոգդանովի հետ բանակցելու համարմ փոխանցում է ՌԲԿ-ն:
«Ռուսաստանի կողմից Իրանը կցանկանար տեսնել ավելի հետևողական դիրքորոշում սիրիական հարցում»,-հայտարարել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը:





