ԶԼՄ-ները պոռնոգրաֆիկ նյութերով ապահովում են իրենց վարկանիշը: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց ռեժիսոր Արշակ Զաքարյանը: «Մի շարք լրատվամիջոցներում տպագրվում են նյութեր, որոնք ակնհայտորեն քարոզում են այլասերություն, պոռնոգրաֆիա, գրում են պոռնոինդուստրիայում ներգրավվելու շահութաբերության մասին: Երբեմն նույնիսկ ուզում եմ, որ գրախոսությունը վերադառնա: Նման տեղեկատվություն հրապարակող ԶԼՄ-ները պետք է պատժվեն օրենքով»,- նշեց նա՝ հավելելով, որ դա նման լրահոսի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցն է:
Ազատամարտիկ, պահեստասորի սպա Արթուր Եղիազարյանն իր հերթին ընդգծեց, որ հարկավոր է ապահովել պետության անմիջական մասնակցությունը լրատվամիջոցների աշխատանքին: «Բայց դրա հետ մեկտեղ հասարակությունն ինքն էլ պետք է գիտակցի և կանխի նման լրահոսի տարածումը: Սա արդեն խոսքի ազատություն չէ, սա սանձարձակության քարոզչություն է»,- ասաց նա:





