AM
18 Դեկտեմբեր 2012 - 09:53 AMT

Patriot-ի մասերն արդեն առաքվել են Թուրքիա

Patriot զենիթահրթիռային համալիրների մասերը, որոնք կտեղակայվեն Թուրքիայում 2013-ի առաջին օրերին, նախօրեին առաքվել են երկիր, երեքշաբթի օրը հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը:

Patriot համալիրների մասերի հետ Թուրքիա է ժամանել անձնակազմը, որը կսպասարկի զենիթահրիթռային համալիրը: Անձնակազմը գտնվում է Ադանա նահանգի «Ինջիրլիկ» ռազմաբազայում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ից կստանա վեց Patriot համալիրներ: Դրանք կտրամադրեն Գերմանիան, Նիդերլանդները և ԱՄՆ-ը: