ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի իշխանությունները ձերբակալել են 24-ամյա Կայլ Բանգայանին՝ սոցցանցում Լոս Անջելեսի դպրոցի հասցեին սպառնալիքների համար: Ձերբակալության ժամանակ նրա մոտից առգրավվել է 9 միավոր զենք, այդ թվում մի քանի հրացան, հայտնում է «Ասոշիեյթիդ Պրեսը»:
Ըստ նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Էնդրյու Սմիթի, Բանգայանը ձերբակալվել է կիրակի օրը: Այժմ նա քննչական մեկուսարանում է գտնվում, թեև դատարանի որոշմամբ, նա կարող է ազատ արձակվել 500 հազար դոլար գրավի դիմաց: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ԱՄՆ իշխանությունները Քոնեկտիկուտի նահանգի տարրական դպրոցում տեղի ունեցած սպանդից հետո, որի արդյունքում 27 մարդ զոհվեց, ևս մի քանի հոգու են ձերբակալել սոցցանցերի շնորհիվ:
Այդպես, կիրակի օրը ոստիկանությունը ձերբակալել է նաև Սփրինգֆիլդ քաղաքի 18-ամյա մի բնակչի, որը գրել էր, թե այնքան է հոգնել Քոնեկտիկուտում կրակոցներից հետո բարձրացած աղմուկից, որ ինքն էլ կգնար երեխաներին գնդակահարելու: Դեռահաս է ձերբակալվել Կոլումբիա քաղաքում, երբ հայտնի է դարձել, որ նա մարդկանց գնդակահարելու ցանկություն է հայտնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:





