AM
18 Դեկտեմբեր 2012 - 11:27 AMT

Քաշաթաղի և Կովսականի հոգևոր հովիվը կպարգևատրվի «Երախտագիտություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Հայրենիքին, Եկեղեցուն և ժողովրդին մատուցած ծառայությունների ու վաստակի համար և ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի Քաշաթաղի և Կովսականի հոգևոր հովիվ Աթանաս վարդապետ Մովսիսյանին «Երախտագիտություն» մեդալով պարգևատրելու մասին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: