AM
18 Դեկտեմբեր 2012 - 12:42 AMT

Սիրիացի ապստամբները հետաձգել են ուկրաինացի լրագրողուհու մահապատիժը

Սիրիացի ապստամբները ուկրաինական «1+1» ալիքին հայտարարել են, որ Ուկրաինայի իշխանությունները ոչինչ չեն անում Սիրիայում հոկտեմբերին առևանգված լրագրողուհի Անխար Կոչնևային ազատելու համար:

«Երբ մենք բանակցում էինք Ուկրաինայի կառավարության ու դեսպանության հետ, նրանք չէին կատարում խոստումները և ոչինչ չէին անում Կոչնևային ազատելու համար»,-ասել է խմբավորման հրամանատարը:

Ըստ ապստամբների, նրանց փող պետք չէ, սակայն ուկրաինական կողմից իրենց պահանջների մասին նրանք ևս ոչինչ չեն ասել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: