AM
18 Դեկտեմբեր 2012 - 12:48 AMT

Դատարանը մերժել է ԱՄՆ-ում Samsung սմարթֆոնների վաճառքի արգելքի պահանջով Apple-ի հայցը

Դաշնային դատավորը մերժել է Apple-ի հայցը ԱՄՆ-ում Samsung սմարթֆոնների վաճառքների արգելքի պահանջով, որտեղ, ըստ դատարանի նախորդ որոշման, ապօրինաբար օգտագործվել են ամերիկյան ընկերության տեխնոլոգիաները:

Ամերիկյան ընկերությունը պահանջել է արգելել Samsung հեռախոսների 26 մոդելների վաճառքը:

Դատավորը հիմնավորել է իր որոշումը նրանով, որ Samsung-ի բջջային սարքերը մի շարք տարբերանշաններ ունեն, որոնց միայն փոքր մասն է պատենտավորված, հայտնում է BBC- Ռուսական ծառայությունը: