AM
18 Դեկտեմբեր 2012 - 14:22 AMT

Բելգիայի ԱԳ նախարար. Բրյուսելը դեմ չէ, որ ֆրանսիացիները հարկերից փախչեն Բելգիա

Բրյուսելը դեմ չէ, որ ֆրանսիացիները, հետևելով Ժերար Դեպարդյեի օրինակին, հարկերից խուսափելու համար տեղափոխվեն Բելգիա: Այս մասին Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է Le Figaro պարբերականին տված հարցազրույցում:

«Բելգիական պետությունը ցանկանում են վրածել «քավության նոխազի»: Ինձ չի անհանգստացնում այն, որ Ֆրանսիան գովազդում է Բելգիայի հարկային ռեժիմը: Եթե ֆրանսիացիները ցանկանում են գալ Բելգիա, ես դեմ չեմ»,-ասել է Ռեյնդերսը: Նա ընդգծել է, որ իր երկրում ևս նման դեպքեր են տեղի ունենում, հաղորդում է lenta.ru-ն: