AM
18 Դեկտեմբեր 2012 - 16:24 AMT

Փարիզն ու Լոնդոնը ՄԱԿ-ում իսրայելական նոր բնակավայրերը քննադատող համատեղ հայտարարություն են նախապատրաստում

ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 անդամ-պետությունների ներկայացուցիչներ համատեղ հայտարարություն են նախապատրաստում, որով պատրաստվում են քննադատել պաղեստինյան տարածքներում իսրայելական նոր բնակավայրերի կառուցումը:

Ինչպես հաղորդում է Le Figaro-ն, հղելով դիվանագիտական աղբյուրներին, խոսքը ՄԱԿ-ի ԱԽ-ի երկու մշտական անդամների` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասին է, մյուս երկու ոչ մշտական անդամները չեն նշվում: Պարբերականը նշում է, որ ամենայն հավանականությամբ Փարիզին և Լոնդոնին կմիանան Պորտուգալիան և Գերմանիան:

Երկուշաբթի հայտնի է դարձել, որ Իսրայելի ՆԳՆ-ն հաստատել է Երուսաղեմի արևելյան և արաբական հատվածներում իսրայելցիների համար 1.5 հազար լրացուցիչ բնակավայրերի կառուցման նախագիծը, հաղորդում է Ռոսբալթը: