AM
19 Դեկտեմբեր 2012 - 06:19 AMT

Բեռլուսկոնին նախազգուշացրել է եվրագոտուց Իտալիայի հնարավոր դուրս գալու մասին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նախազգուշացրել է եվրագոտուց Իտալիայի հնարավոր դուրս գալու մասին: Նրա խոսքով, դրանից հնարավոր կլինի խուսափել, եթե Եվրոպական Կենտրոնական բանկը ավելի շատ լիազորություններ ստանա, փոխանցում է RAI հեռուստաալիքը:

Ավելի վաղ կառավարության նախկին ղեկավարը բազմիցս հայտարարել էր Իտալիայի կամ Գերմանիայի` եվրոպայից հրաժարվելու հնարավորության մասին:

Նեռրկայումս Բեռլուսկոնին նախընտրական քարոզարշավ է վարում և հույս ունի, որ ընտրություններում «Ազատության մարդիկ» կուսակցության հաղթանակի դեպքում կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Իտալիայում խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան 2013թ փետրվարին, հաղորդում է ՌԲԿ-ն: