Ուժեղ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ փակ է Սելիմի լեռնանցքը, իսկ Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ, Դիլիջան-Սևան, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհները՝ դժվարանցանելի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 8.00-ի դրությամբ հանրապետությունում մյուս բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Սեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:





