Դամասկոսի կենտրոնից 3կմ հեռավորության վրա տեղակայված պաղեստինցիների Յարմուկ ճամբարի մոտ են տեղափոխվում զենք և զրահատեխնիկա: Ինչպես հաղոդում է «Ալ-Վաթան» լրատվական ծառայությունը, սիրիացի զինծառայողները այսօր հրամանի են սպասում` զինված ծայրահեղականների կողմից գրավված թաղամասերն ազատագրելու համար:
Իշխանությունները նախօրոք նախազգուշացրել են բնակչությանը լքել վտանգավոր թաղամասերը, որտեղ գրոհայիններն են տեղակայվել:
Միաժամանակ երկրի հարավ-արևմտյան հատվածում շարունակում են կատաղի մարտերը: Իսկ Հալեպ ժամանած երկրի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է քաղաքի տուժած շրջանները և խոստացել առաջիկայում զբաղվել դրանց վերակառուցմամբ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





