Երևանում տեղացած առատ ձյան և առաջացած սառույցի պատճառով երեկ առավոտյան ժամը 9-ից մինչև այսօր առավոտյան 9-ը, կոտրվածքներով չորս քաղաքացի է դիմել «Շտապ օգնություն»: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել սալջարդով, իսկ երեքը՝ կոտրվածքներով: Կոտրվածքի չորս դեպքերն էլ գրանցվել են երեկ, նախորդ օրերին նման դեպքեր չեն գրանցվել:





