AM
19 Դեկտեմբեր 2012 - 06:57 AMT

Սելիմի լեռնանցքն արդեն բաց է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 10.30-ի դրությամբ, Սելիմի լեռնանցքի ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է:

Ձյան տեղումները շարունակվում են, սակայն բուքը թուլացել է, առկա է թույլ տեսանելիություն:

Գիշերվա ընթացքում կատարվել են ճանապարհի մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: