AM
19 Դեկտեմբեր 2012 - 08:57 AMT

Եգիպտոսի ընդդիմությունը բողոքում է նոր սահմանադրության ընդունման դեմ

Եգիպտական ընդդիմությունը բողոքում է նոր սահմանադրության ընդունման դեմ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են նախագահական պալատի մոտ «Հեղափոխություն հանուն սահմանադրության» կարգախոսներով:

Ընդդիմադիրների կարծիքով, հանրաքվեի առաջին փուլն անօրինական է տեղի ունեցել: Երկրորդ փուլը կանցկացվի շրջաններում, որոնց բնակչությունը հիմնականում կազմված է երկրի նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցներից, ինչը փաստացիորեն երաշխավորում է նոր սահմանադրության ընդունումը:

Նոր սահմանադրությունը կարող է հաստատվել 2012-ի դեկտեմբերի 22-ին հանրաքվեի երկրորդ փուլի ընթացքում, հաղորդում է ՌԲԿ-ն: