ՌԴ Օմսկի շրջանում դատապարտվել է Հայաստանի քաղաքացի Գրիգորյանը: Նա օգնել է արտագնա աշխատանքի ՌԴ եկած մի խումբ մարդկանց, որոնց միգրացիոն քարտերի ժամկետը լրացել էր, ապօրինաբար մնալ ՌԴ տարածքում: 50-ամյա Գրիգորյանը կաշառք է տվել ոստիկանին, որպեսզի վերջինս կնիք դնի նրանց անձնագրերում՝ իբր նրանք հատել են սահմանն ու մեկնել Ուզբեկստան:
Սակայն նրանք շարունակել են աշխատել Օմսկի շրջանում: Դատարանը Գրրգորյանին մեղավոր է ճանաչել, այժմ նա պետք է 35 հազար ռուբլի տուգանք վճարի: Գործքը քննվել է մեղադրյալի բացակայությամբ, քանի որ վերջինս գտնվում է Հայաստանում:
Իսկ սահմանապահը մեկ տարի կանցկացնի գաղութում:





