ՀԱՊԿ նախագահությունն անցել է Ղրղզստանին, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի« գործակալությունը:
«Մեքն աշխատեցինք նեղ շրջանակներում: Նախագահությունն անցավ Ղրղզստանին»,-ասել է Պուտինը:
Նա նշել է, որ ընդլայնված կազմով օրակարգի քննարկումից հետո կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:
«Այսօրվա նիստով ավարտվում է ՀԱՊԿ տարին՝ մենք նշեցինք պայմանագրի ստորագրման 20-ամյակն ու կազմակերպության 10-ամյակը»,-ասաց Պուտինը:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:





