ՀԱՊԿ անդամ երկրները մտադիր են առավել ակտիվ աշխատել ագրեսիային և անդամ երկրների դեմ ուղղված ցանակացած այլ ուժային դրսևորումների դեպքում հավաքական հակազդեցության պոտենցիալի ստեղծման ուղղությամբ, ասվում է ՀԱՊԿ առաջնորդների հայտարարության մեջ, որն ընդունվել է Կրեմլում կայացած նիստի ավարտին:
«Ռազմական համագործակցության ոլորտում առաջնային ուշադրություն կհատկացվի ագրեսիայի ետ մղման հուսալի պոտնեցիալի ստեղծմանը»,-ասվում է փաստաթղթում:
Կողմերը «կզարգացնեն հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների զարգացմանն ուղղված ջանքերը»:
«Դաշնակցային հարաբերությունների խորացմանը կնպաստի ՀԱՊԿ անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին ստորագրված ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին արձանագրությունը»,-ասվում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության հայտարարության մեջ:





