AM
19 Դեկտեմբեր 2012 - 13:15 AMT

Լարիսա Ալավերդյան. «Մատաղիսի» գործով արդարացված տղաները, իսկապես, մեղավոր չէին

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ «Մատաղիսի» գործով արդարացված տղաները, իսկապես, մեղավոր չէին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպան աշխատած տարիներին անձաբ զբաղվել է այդ գործով: Նրա խոսքով` կան բազմաթիվ գործընթացներ, որոնք ապացուցում են այդ ամենը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը, թե տղաները մեղավոր են եղել, Լարիսա Ալավերդյանին չի զարմացրել: «Այն ժամանակ ինքն է զբաղվել գործով, նորմալ է, որ պետք է նման հայտարարություն աներ»,- ասաց Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը «Մատաղիսի» գործով արդարացման դատավճիռ է կայացրել: