AM
19 Դեկտեմբեր 2012 - 14:04 AMT

Այս պահին հանրապետության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Սևանում, Դիլիջանում, Հրազդանում, Ապարանում, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: