ՄԱԿ-ը դիմել է համաշխարհային հանրությանը հույս ունենալով 1,5 մլրդ դոլար ներգրավել Սիրիային օգնելու համար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Մասնավորապես, ՄԱԿ-ը հուսով է 519,9 մլն դոլար հատկացնել Սիրիայի խաղաղ բնակչությանը և 1 մլրդ դոլար՝ սիրիացի փախստականներին:
Սիրիայից պաշտոնապես գրանցված փախստականների թիվը գերազանցում է 520 հազար մարդը, իսկ վերջին տվյալնելով մոտենում է 1 մլն, հայտնում է ՌԲԿ-ն:
«Եթե մենք մոտ ապագայում միջոցներ չգտնենք, չենք կարողանա համարժեք արձագանքել խաղաղ բնակիչների կարիքներին, որոնք ստիպված են ամեն ժամ հեռանալ Սիրիայից»,-ասել է ՄԱԿ տարածաշրջանային ներկայացուցիչ Փանոս Մոմթիզը:





