Հայաստանում գործող մի շարք կայքեր, որոնք որոշակի վճարի դիմաց աշակերտներին մատուցում են տնային առաջադրանքների լուծումները, պարզվում է` ուղղակի կապ ունեն ՀՀ կառավարությանն առընթեր Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ: Ըստ «Հայկական ժամանակ» թերթի` այդ կայքերից մեկի հղումը տեղադրված է հենց ԳԹԿ պաշտոնական կայքում: Սույն նորամուծության շնորհիվ` աշակերտներն այսուհետ կարող են գլուխ չկոտրել այս կամ այն խնդրի լուծման համար, այլ պատրաստի լուծումը պարզապես copy-paste անել կամ պարզապես` արտագրել:





