AM
20 Դեկտեմբեր 2012 - 07:50 AMT

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է աշխատակցի պաշտոնանկումը Բենգազիի մասին զեկույցից հետո

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է դիվանագիտական անվտանգության գծով պետքարտուղարի տեղակալի պաշտոնանկումը և ևս երեք աշխատակիցներին պարտականությունները կատարելուց ժամանակավոր հեռացումը Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման մասին զեկույցից հետո, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի վրա հղումով:

Հանձնաժողովը Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսի ողբերգական մահվան պատասխանատվությունն ամբողջապես դրել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության վրա, որպես դեսպանի մահվան պատճառներ նշելով անուշադրությունն ու Լիբիայում ԱՄՆ դեսպանության անվտանգության միջոցները ուժեղացնելու խնդրանքների անտեսումը:

Նուլանդը հաստատել է դիվանագիտական անվտանգության գծով պետքարտուղարի տեղակալ Էրիկ Բոսուելի պաշտոնանկումը:

Դեկտեմբերի 20-ին Սենատում լսումներ կանցնեն, որոնց ժամանակ Պետդեպարտամենտի ղեկավարությունը հաշվետու կլինի խորհրդարանականների առջև իր գործողությունների համար: