Ւտալիայում խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ 2013-ի փետրվարի 24-ին: Այդ մասին ասվում է երկրի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի մամլո գրասենյակի հաղորդագրությունում, հաղորդում է Reuters-ը:
Գործող վարչապետ Մարիո Մոնտին հայտարարել է իր լիազորությունները վայր դնելու ցանկության մասին 2013-ի պետական բյուջեի ընդունումից հետո: Միաժամանակ, նախագահի հանձնարարությամբ, նա կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նոր վարչապետի նշանակումը: Հատկանշական է, որ դե-յուրե Իտալիայի վարչապետին նշանակում է նախագահը, դե-ֆակտո կառավարության ղեկավար է դառնում խորհրդարանական մեծամասնության կամ իշխող կոալիցիայի ղեկավարը:





