AM
20 Դեկտեմբեր 2012 - 08:55 AMT

Մոսկվայում ձերբակալվել է 3 մլն ռուբլու մուշտակներ գողացած հայաստանցին

Մոսկվայում ձերբակալվել է խանութից 3 մլն ռուբլու մուշտակներ գողացած 32-ամյա հայաստանցին: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինների մամլո ծառայությունում, նա արդեն խոստովանել է իր մեղքը:

2012թ. նոյեմբերի 26-ին ոստիկանություն էր դիմել խանութի տնօրենն ու հայտնել, որ գիշերը անհայտը Սվոբոդնի պողոտայում գտնվող վաճառասրահից գողացել է շուրջ 3 մլն ռուբլու մուշտակներ: Փաստով հարուցվել էր քրեական գործ ՌԴ ՔՕ 158 հոդվածի 4-րդ մասով, հայտնում է ՌԲԿ-ն: