AM
20 Դեկտեմբեր 2012 - 09:05 AMT

Վոլգոգրադում կկառուցվի ևս մեկ հայկական եկեղեցի և հոգևոր մշակութային կենտրոն

2010 մարդահամարի տվյալներով Վոլգոգրադում բնակվում է մոտ 15 հազար հայ, իսկ շրջանում՝ շուրջ 28 հազար: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, այդ թիվը շատ ավելի մեծ է: Սակայն, քաղաքում գործում է միայն մեկ հայկական եկեղեցի:

Սբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 2000թ.: Շուտով այս նույն տարածքում հայտնվեց մոմավառության սրահը, հետո Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կանգնեցվեց:

Վոլգոգրադում կկառուցվի ևս մեկ հայկական եկեղեցի և հոգևոր մշակութային կենտրոն, որի համար արդեն իսկ հողահատկացում է արվել քաղաքի հեղինակավոր թաղամասերից մեկում, հատկացվել է 5 հազար քմ տարածք, հայտնում է Վոլգոգրադի գործարար հեռուստատեսությունը: